4-ը հունվարի – 31-ը օգոստոսի, 2023
Դիմելու վերջնաժամկետը՝ կիրակի, 2-ը հոկտեմբերի, 2022թ․
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դիմումներ է ընդունում 2023 թվականի Տարածաշրջանային լրագրության կրթաթոշակի համար:
Կրթաթոշակի նպատակն է նպաստել խոստումնալից լրագրողների մասնագիտական զարգացմանը Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներում և Արևմտյան Բալկաններում՝ հաջակցություն մամուլի ազատության և անկախության:
Կրթաթոշակի հիմքում ընկած է հօգուտ ժողովրդավարության և մարդու իրավունքների անկախ, փաստերի վրա հիմնված լրագրությունը խթանելու՝ «Ազատության» առաքելությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարության դրամաշնորհով:
Հայաստան
Կրթաթոշակառուն ընտրվելու է մրցակցային հիմունքներով և աշխատելու է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Երևանի բյուրոյում: Նա ինտեգրվելու է բյուրոյի ամենօրյա աշխատանքին, աշխատելու է լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով՝ թողարկելով նյութեր բոլոր լրագրողական հարթակների համար, և մասնակցելու է խմբագրական քննարկումներին՝ «Ազատության» պրոֆեսիոնալ գործընկերների ղեկավարությամբ և օժանդակությամբ: Ծրագրի արդյունքում կրթաթոշակառուն հնարավորություն կստանա ամրապնդել իր լրագրողական հմտությունները և գիտելիքները, զարգացնել խմբագրական դատողությունը, ընդլայնել իր մասնագիտական ցանցերը և խորացնել իր երկրում ազատ մամուլի դերի ըմբռնումը:
Անգլերենին սահուն տիրապետել չի պահանջվում:
Կրթաթոշակը տրամադրվում է 8 ամիս ժամկետով՝ 2023թ. հունվարի 4-ից մինչև օգոստոսի 31-ը: Կրթաթոշակը ներառելու է այց «Ազատության»՝ Պրահայում գտնվող կենտրոնակայան, հավելյալ մասնագիտական զարգացման նպատակով:
Կրթաթոշակառուն ծրագրի ամբողջ ընթացքում ամսական թոշակ կստանա, նրան աշխատատեղ կհատկացվի «Ազատության» Երևանի գրասենյակում, կվճարվեն Պրահա մեկնելու նրա ճանապարհածախսը և այնտեղ մնալու հետ կապված ծախսերը: Կրթաթոշակառուին, ում հարկ կլինի տեղափոխվել Երևան՝ տեղի բյուրոյում աշխատելու, կարող է տրամադրվել կացարան:
Ընտրությունը
Ընտրության գործընթացը մրցակցային է: Դիմորդների միջև ընտրությունը կկատարվի նրանց մասնագիտական որակների, բյուրոյի աշխատանքին նպաստելու կարողության, ծրագրի առաքելությանը նրանց նվիրվածության և նրանց մասնագիտական մոտիվացիայի ու նպատակների հիման վրա, որոնք պետք է շարադրված լինեն մտադրությունների մասին նամակում:
Ինչպես դիմել
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝ 2-ը հոկտեմբերի, 2022թ․
Ամբողջական դիմումը պետք է ներառի.
- Նամակ մտադրությունների մասին, որը պետք է ներկայացնի դիմորդի ակնկալիքները ծրագրից; նրա լրագրողական հետաքրքրությունները, արժեքները և փորձը, որոնց հիման վրա որոշում կկայացվի նրա մասնակցության վերաբերյալ; դիմորդի մասնագիտական նպատակները կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո:
- Ինքնակենսագրական՝ CV, որը պետք է ներառի աշխատանքային փորձը, կրթությունը և լեզվական ունակությունները: Պետք է ներկայացվի CV-ի անգլերեն օրինակ:
- Անցած 12 ամիսներին որևէ հարթակում հրապարակված լրագրողական աշխատանքի երկու նմուշօրինակ՝ դիմողի աշխատանքային լեզվով:
Որպես ընտրության գործընթացի մաս՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն»-ը կարող է կապ հաստատել դիմորդների հետ հարցազրույցի համար՝ անձամբ, հեռախոսով կամ առցանց:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Կրթաթոշակի ծրագիրը պետք է տեղի ունենա կորոնավիրուսին առնչվող բոլոր միջոցառումներին համապատասխան՝ ինչպես Չեխիայի Հանրապետությունում, այնպես էլ դիմողների երկրներում, հետևաբար ենթակա է փոփոխությունների:
ԼՐԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՍՏՈՐԵՎ ԳՏՆՎՈՂ «ԴԻՄԵԼ» ՀՂՈՒՄՈՎ ՄԻՆՉԵՎ 2-Ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2022Թ., ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԺԱՄԸ 24:00-Ը
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՏԵՂԵԿԱՑՎԵՆ ՄԻՆՉԵՎ 2022Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը
Անգլերեն հարցերը կարող եք հղել hokuvovaj@rferl.org հասցեով