Ըստ Բաքվի՝ ականազերծվում է Բերձորը, Աղավնոն և Սուսը

Աղավնո, 24-ը օգոստոսի, 2022թ․

Ադրբեջանական բանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումները Բերձորի, Աղավնոյի ու Սուսի տարածքներում ականների ու չպայթած զինամթերքի որոնման և մաքրման աշխատանքներ են իրականացնում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի զինուժը երեք բնակավայրերում վերահսկողություն է սահմանել անցած շաբաթավերջից։

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ադրբեջանական կողմը հայտարարում է երեք բնակավայրերը վերաբնակեցնելու ծրագրի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով