Թուրքիան մեղադրել է ՆԱՏՕ-ում դաշնակից Հունաստանին ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ օգտագործելու մեջ, որով Միջերկրական ծովի վրա միջազգային օդային տարածքում թուրքական ինքնաթիռներին է հետապնդում:
Թուրքիայի պաշտպանության նախարարն այսօր ասել է, որ նման դեպք տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ Կրետե կղզում հունական S-300 (C-300) հրթիռային համակարգը հետևել է Հռոդոսի մերձակայքում մոտ 3 կմ բարձրության վրա թռչող թուրքական F-16 ինքնաթիռներին: Թուրք պաշտոնյաները նշել են, որ սա ՆԱՏՕ-ի կանոններով համարվում է թշնամական գործողություն:
Հունաստանի պաշտպանության նախարարությունն անմիջապես չի արձագանքել, սակայն հունական պետական Ert հեռուստատեսությունը մեջբերել է նախարարության անանուն աղբյուրին, որը հերքել է այդ մեղադրանքները:
Թեև երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, Թուրքիան և Հունաստանն ունեն երկարամյա ծովային, օդային վեճեր, որոնք անգամ գրեթե հանգեցրել են ռազմական կոնֆլիկտի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջերկրականի երկնքում տեղի ունեցած միջադեպը է'լ ավելի է սրել Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները