Վառելիքի արտահոսքի պատճառով ընդհատվել է NASA-ի՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության նոր հրթիռի արձակման հետհաշվարկը։
98-մետրանոց Space Launch System (SLS) հրթիռը NASA-ի կողմից երբևէ կառուցված ամենահզորն է։
Ֆլորիդայում NASA-ի «Քենեդի» տիեզերակայանում հրթիռի վերևում գտնվող Orion պարկուճում տիեզերագնաց չի եղել՝ Լուսնի ուղեծիր ուղարկվելիք պարկուճին երեք մանեկեններ էին ամրացված։
Գործարկման հաջորդ փորձը տեղի կունենա ամենաուշը մինչև ուրբաթ օրը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, եթե վեց շաբաթ տևող փորձնական թռիչքի ժամանակ լուրջ անսարքություններ չլինեն, առաջիկա մի քանի տարիներին տիեզերագնացները կարող են Լուսին վերադառնալ:
Այս փորձարկման հաջող ընթացքի դեպքում, հաջորդ անգամ 2024 թվականին հրթիռը Լուսնի ուղեծիր կտանի տիեզերագնացների, իսկ 2025 թվականին նախատեսվում է մարդու երկրորդ վայրէջքը Լուսնի վրա: Ուղիղ 50 տարի առաջ NASA-ի «Ապոլոն-17» տիեզերանավը 12 տիեզերագնացներով վայրէջք է կատարել Լուսնի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ NASA-ն պատրաստվում է Լուսին ուղարկել SLS գերծանր-կրող հրթիռը