Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են կասեցնել Ռուսաստանի` Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի պաշտպանությունը ճեղքելու ջանքերը։
Շաբաթներ առաջ գրավելով Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը և վերահսկողություն հաստատելով Լուգանսկի մարզի նկատմամբ՝ ռուսական ուժերը կենտրոնացել են ռազմավարական նշանակություն ունեցող Բախմուտի վրա: Քաղաքը, որը մինչ պատերազմը մոտ 70 հազար բնակիչ ուներ, շաբաթվա վերջին կրկին հրետակոծվել է, հարվածներ են հասցվել նաև մոտակայքում գտնվող Սոլեդար և Զայցևե քաղաքներին։
Ուկրաինական ռազմական զեկույցում նշվում է, նաև որ Ուկրաինան դադարեցրել է ռուսական առաջխաղացումը Դոնեցի մարզի երկու այլ խոշոր քաղաքների՝ Սլովյանսկի և Կրամատորսկի մոտ: Ուկրաինացի զինվորականները նաև հայտնել են, որ ածուխ արտադրող Ավդիևկա քաղաքում իրենց զորքերը կարողացել են հետ մղել ռուսական հարձակումը՝ չնայած հակառակորդի հրետանային և օդային հարվածներին:
Հաղորդվում է նաև, որ հրթիռային և հրետանային հարվածներ են հասցվել Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի մերձակայքում: Մտավախություններ կան, որ այդ մարտական գործողությունները կարող են վնասել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը և առաջացնել ռադիացիայի արտահոսք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՏԷՄԻԳ-ը թիմ է կազմել գալիք շաբաթ Զապորոժիե գործուղելու համար