Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն БелТа լրատվական գործակալության թղթակցին այսօր ասել է, որ սեպտեմբերին ցանկանում է հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Լուկաշենկոյի փոխանցմամբ՝ «սեպտեմբերին հիմնականում սկսվում են միջազգային ուղևորություններ»:
Ըստ БелТА գործակալության, Բելառուսի ղեկավարը պետք է մասնակցի Ուզբեկստանում կայանալիք Շանհայյան գագաթնաժողովին:
«Ռուսաստանի նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ահագին բան ունենք քննարկելու»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
2022 թվականի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն երկու անգամ հանդիպել են: