Առաջնային ուշադրություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասում ապաշրջափակմանը. ՌԴ վարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 42 տոկոսով` հասնելով 1 մլրդ 600 մլն դոլարի, նշել է ՌԴ փոխվարչապետ Միխայիլ Միշուստինը իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Սա, ի դեպ, ռեկորդային ցուցանիշ է մեր փոխադարձ առևտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի», - ասել է ռուս պաշտոնյան` նկատելով, որ Հայաստանը ռուսական ընկերությունների պարագայում հարմարավետ պայմաններ է ստեղծում բիզնեսի գործունեության համար` փոքր և միջին բիզնեսի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով:

«Առաջնային ուշադրություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության», - նշել է նա:

Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ «ի հեճուկս բոլոր դժվարությունների»` կհաղթահարեն իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում երկու տնտեսությունների, համագործակցության համար:

Երկու վարչապետները հանդիպել են Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: