Լուչիանո Պավարոտիի աստղը տեղադրվեց Հոլիվուդում

Աշխարհահռչակ երգիչ Լուչիանո Պավարոտին, 2004թ.

Իտալացի հռչակավոր տենոր Լուչիանո Պավարոտիի աստղը տեղադրվեց Հոլիվուդի Աստղերի ճեմուղում։

Երգչի դուստր Քրիստինան ներկա է գտնվել աստղի բացման արարողությանը։ «Սա շատ ուրախալի պահ է։ Կարծում եմ՝ նա հիացած կլիներ», - ասել է նա։

Պավարոտին մահացել է 2007 թվականի սեպտեմբերին։ Նա 378 օպերային կատարումներ է ունեցել, ավելին քան որևէ այլ երգիչ։