Վրաստանի մեծ քաղաքների հիպերմարկետներն Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ ակցիաներ են անում՝ քաղաքացիներին կոչ անելով գնել ուկրաինական ապրանքներ, հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Այդ երկրում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը շնորհակալություն է հայտնել մատակարարներին՝ «ծանր լոգիստիկ պայմաններում» ուկրաինական ապրանքները վրացական շուկա ներկրելու համար։ Պաշտոնյան նաև նշել է, որ այսօրվա ակցիան Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին համերաշխություն հայտնելու իսկական դրսևորում է։