Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-26-ին աշխատանքային այց կկատարի Ղրղըզստան:
Հայաստանի վարչապետը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսին՝ Մինսկում: