Բրիտանական հետախուզություն. Կրեմլն Ուկրաինայում չի հասնում իր նպատակներին

Ուկրաինա - Ռուսական խոցված և առգրավված զինտեխնիկայի ցուցադրություն Կիևում, 24-ը օգոստոսի, 2022թ.

Կրեմլն Ուկրաինայում չի հասնում իր նպատակներին, ռուսական բանակի դիրքերը թուլանում են, պնդում է բրիտանական հետախուզությունը:

Ռազմաճակատի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հերթական զեկույցում ասվում է, որ ռուսական բանակն Ուկրաինայում գտնվում է ողբալի վիճակում։

Բրիտանական հետախուզության գնահատականների համաձայն՝ ռուսական զինուժը Դոնբասում նվազագույն առաջընթաց է գրանցել, կա զինամթերքի, մարդուժի պակաս։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մինչդեռ, այսօր հայտարարել է, թե ռազմական գործողությունը Ուկրաինայում դանդաղեցվել է՝ խուսափելու համար քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան նշում է Անկախության տոնը. լրացավ Ռուսաստանի ներխուժման կես տարին