Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Splean ռոք խմբի ելույթը մոսկովյան փառատոնում, երբ Splean-ի մենակատար Ալեքսանդր Վասիլևը երգ է նվիրել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո երկիրը լքած աստղերին:
Վասիլևը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հաստատել է, որ իր խումբը ելույթ չի ունենա օգոստոսի 26-ի համերգին:
Ռուսաստանը չեղյալ է հայտարարել երկրի տարածքում տասնյակ արտիստների ելույթներ, որոնք համարձակվել են անհամաձայնություն հայտնել փետրվարյան ներխուժմանը Ուկրաինա:
Ուկրաինայում Ռուսասատանի սկսած պատերազմից հետո որոշ արտիստներ կամավոր լքել են երկիրը կամ դադարեցրել հյուրախաղերը:
«Կոմերսանտ»-ն ընդծել է, որ Splean-ը միևնույն ժամանակ որևէ կարծիք չի հայտնել Ուկրաինայում պատերազմի կամ Ռուսաստանի ղեկավարության մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան նշում է Անկախության տոնը. լրացավ Ռուսաստանի ներխուժման կես տարին