Ալիևը խոստացել է շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա տրամադրել Սերբիային. Վուչիչ

Արխիվ

Ադրբեջանի նախագահը խոստացել է շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա տրամադրել Սերբիային, հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Իլհամ Ալիևի հետ երեկ կայացած հեռախոսազրույցից հետո։

Վուչիչը ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է Սերբիա՝ նոր թափ հաղորդելու երկկողմ համագործակցությանը, հատկապես էլեկտրաէներգիայի ու գյուղատնտեսության ոլորտներում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը վերստին աջակցություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ Ադրբեջանի և Սերբիայի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: