Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբինյանին ցավակցության համար

Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյան և Սերդար Քըլըչ, արխիվ

Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բանագնաց, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին «ցավակցական անկեղծ բառերի համար»:

«Շնորհակալություն ցավակցական անկեղծ և մեծապես գնահատելի բառերի համար, թանկագին պարոն Փոխխոսնակ: Դա շատ սիրալիր է Ձեր կողմից», - Թվիթերում գրել է թուրք դիվանագետը:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը անցած շաբաթավերջին Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվածների թիվը մոտենում է հինգ տասնյակին, Թվիթերում ցավակցել էր Սերդար Քըլըչին և արտգործնախարարությանը:

Օրեր առաջ էլ թուրք բանագնացն էր ցավակցել Ռուբեն Ռուբինյանին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, 2-ը համարվում են անհետ կորած:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քըլըչը ցավակցել է Ռուբինյանին առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ