Թուրքիայում խոշոր ավտովթարի զոհերի թիվը հասել է 20-ի

Թուրքիա - Խոշոր ավտովթարի վայրում, 20-ը օգոստոսի, 2022թ.

Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանակից Մարդինում անցած շաբաթավերջին տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվը հասել է 20-ի, մոտ երեք տասնյակ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Առողջապահության նախարարի խոսքով՝ վիրավորներից 8-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Ըստ ականատեսների, բեռնատարը մխրճվել էր բազմության մեջ` արգելակների խափանման պատճառով:

Նույն օրը խոշոր վթար էր տեղի ունեցել նաև հարավային Գազիանթեփի (Այնթափ) շրջանում, 16 մարդ մահացել է, 22-ը՝ վիրավորվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ