Զելենսկի. «Ռուսաստանի նպատակն է ստորացնել ուկրաինացիներին, սակայն մենք պետք է ուժեղ լինենք»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասուլիսի ժամանակ, Լվով, 18-ը օգոստոսի, 2022թ.

Նախորդ ժամերին ռուսական զինված ուժերը հրետակոծել ու հրթիռակոծել են Ուկրաինայի հարավային մի շարք բնակավայրեր, և այս ֆոնին նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, թե Ուկրաինայի անկախության հերթական տարեդարձին՝ օգոստոսի 24-ին ընդառաջ Մոսկվան ձգտելու է «դաժան» ինչ-որ քայլ ձեռնարկել Կիևի դեմ։

Ժամեր առաջ հեռարձակված տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը նաև ասել է, թե Ռուսաստանի նպատակն է ստորացնել ուկրաինացիներին, վախ ու հուսահատություն սփռել. - «Սակայն մենք պետք է ուժեղ լինենք՝ դիմակայելու և հարկադրելու զավթիչներին վճարել իրենց ահաբեկչության համար»։

Օգոստոսի 24-ին Ուկրաինան նշելու է անկախության 31-րդ տարեդարձը, այդ օրը լրանում է նաև ռուսական ներխուժման կես տարին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)