Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը գերճշգրիտ զենքով ոչնչացրել են Խարկովում տեղակայված օտարերկրացի վարձկանների կենտրոնը:
Բացի այդ, հարվածներ են հասցվել Դոնեցկի մոտ Ավդեևկայի տարածքում տեղակայված ուկրաինացիների դիրքերին և մի քանի թիրախների Խերսոնի ու Նիկոլաևի շրջաններում:
Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբն, իր հերթին, հաղորդել է, որ ռուսները շարունակում են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջական հսկողության տակ վերցնելու փորձերը և ցանկանում են ամրապնդվել Խերսոնի, Խարկովի, Նիկոլաևի ու Զապորոժիեի շրջաններում՝ գրոհները հետագայում մի քանի ուղղություններով շարունակելու համար:
Կիևի կողմից նշանակված Լուգանսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գեդեն ասել է, թե շրջանում ուկրաինակացիների հսկողության տակ ընդամենը երկու բնակավայր է մնացել:
Ռուսական ուժերը շարունակում են նաև արգելափակել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իսկանդեր»-ները հարվածել են Խարկովի բնակելի թաղամասերին, կան տասնյակ զոհեր և վիրավորներ