Լլոյդ Օսթինը և Օլեքսի Ռեզնիկովը քննարկել են Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու հարցերը

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լոյդ Օսթինը և Օլեքսի Ռեզնիկովը, արխիվ, Բրյուսել, 15 հունիսի, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Լլոյդ Օսթինը և Օլեքսի Ռեզնիկովը հեռախոսով քննարկել են Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու հարցը, հայտնել է Պենտագոնի մամլո ծառայությունը:

«Նախարար Օսթինը խոսել է նախարար Ռեզնիկովի հետ, նրանք քննարկել են Ուկրաինային այս պահին անհրաժեշտ հրատապ օգնություն փոխանցելու, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով Ուկրաինայի անվտանգությանը նպաստելու հնարավորությունները»,- ասվում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամլո վարչության տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ Ռեզնիկովը հեռախոսազրույցի ընթացքում Օսթինին վերջին տեղեկություններն է հայտնել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների մասին:

Երկու նախարարները նաև անդրադարձել են Ուկրաինային ռազմական ոլորտում սատարելու հարցով միջազգային շփման խմբի կայանալիք նիստի օրակարգին: