Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս

Դոնի Ռոստովում Հայաստանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյան, արխիվ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի այսօրվա հրամանով Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս։

Արտգործնախարարության հրապարակած կենսագրական տվյալների համաձայն՝ Մինասյանը 43 տարեկան է, ավարտել է Երևանի Պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, ինչպես նաև Վիեննայի դիվանագիտական ակադեմիան, 2000-2003, 2010-2011 թվականներին և 2016-ից մինչ օրս տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունում, որը ղեկավարել է 2018-ի հունիսից: 2011-2016 թվականներին եղել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության առաջին քարտուղարը, 2004-2007 թվականներին՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության երրորդ, երկրորդ քարտուղարը, 2007-2010-ը աշխատել է ԱԳՆ հյուպատոսական բաժնում: