Միացյալ Նահանգները այսօր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել։ «Minuteman 3» հրթիռը կարող է միջուկային մի քանի մարտագլխիկներ կրել։
Անցնելով ավելի քան 6,7 հազար կիլոմետր տարածություն` ուսումնական մարտագլխիկները հարվածել են Խաղաղ օվկիանոսի կենտրոնում` Մարշալի կղզիներում գտնվող ամերիկյան փորձադաշտի թիրախներին։
«Minuteman 3» բալիստիկ հրթիռի թռիչքի հեռահարությունը 12 հազար կիլոմետր է։