Թուրքիայի և Սիրիայի սահմանին հրետակոծություն է տեղի ունեցել թուրք զինվորների ու քրդերի միջև

Արխիվ

Սիրիայի հյուսիսում` սահմանային Կոբանե քաղաքում, այսօր հրետակոծություն է տեղի ունեցել թուրք զինվորների և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի միջև։ Հաղորդվում է առնվազն մեկ քաղաքացիական անձի զոհվելու մասին։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիայի տարածքում` սահմանից մոտավորապես 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հենակետի վրա կատարված ականանետային հարձակման հետևանքով մեկ թուրք զինվոր է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են։