Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվում են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները:
Ըստ հաղորդագրության, այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Պայթյունը տեղի է ունեցել երեկ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կա 7 զոհ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է: Ըստ ԱԻՆ-ի՝ անհետ կորած կարող են համարվել 22 քաղաքացի, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, վեցը՝ Իրանի: