Փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 7-ի

Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։

Այս պահի դրությամբ, ըստ ԱԻՆ խոսնակի, կա 7 զոհ:

Պայթյունը տեղի է ունեցել երեկ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է: Ըստ ԱԻՆ-ի՝ անհետ կորած կարող են համարվել 21 քաղաքացի, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, հինգը՝ Իրանի: