Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Մոսկվան այժմ նորագույն սպառազինության այնպիսի տեսակների է տիրապետում, որոնք զգալիորեն գերազանցում են արևմտյան նույնանման զենքերը։
«Շատ դեպքերում մենք Արևմուտքից առաջ ենք մի քանի տարով կամ նույնիսկ տասնամյակով», -«Բանակ 2022» ցուցահանդեսի բացմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինն ասել է, որ Մոսկվան պատրաստ է դաշնակիցներին և գործընկերներին առաջարկել ռուսական սպառազինություն ամենաժամանակակից նմուշները՝ «հրաձգային զենքերից ու զրահատեխնիկայից մինչև հրետանի, ռազմական ավիացիայից մինչև անօդաչու թռչող սարքեր»։