Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1713-ով՝ հասնելով 430 հազար 361-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 1704-ով՝ հասնելով 417 հազար 865-ի:
Իրականացվել է 6 հազար 829 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 172 հազար 116-ի։
Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 643-ի:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 162 մարդ:
Պատվաստում
Օգոստոսի 14-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 236 հազար 530 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 143 հազար 926 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 20 հազար 470 քաղաքացի, բուստեր ստացել է 67 հազար 140 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: