Վրաստանի արտգործնախարարությունը ցավակցել է պաշտոնական Երևանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ։
«Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկությունները ցնցող են։ Մեր ցավակցություններն ենք փոխանցում ողբերգության զոհերի ընտանիքներին և բարեկամներին։ Արագ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին, և այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հայաստանցի մեր բարեկամներին», - նշված է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության Twitter-ի օգտահաշվում։
Երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվել է, 61-ը՝ վիրավորվել, 15 մարդ համարվում է անհետ կորած։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյունի վտանգ այլևս չկա, կա մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն․ փոխնախարար