Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցել է երեկ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Այդ ժամանակ դեռ հայտնի էր մեկ զոհի մասին:
«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել այս ողբերգության հետևանքով բոլոր վիրավորվածներին»,- Թվիթերում գրել է Քըլըչը՝ իր գրառումը հասցեագրելով հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին և Հայաստանի արտգործնախարարությանը:
Պայթյունի կապակցությամբ Հայաստանի ժողովրդին ցավակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։
Նա իր թվիթերյան էջում գրել է, որ պայթյունի հետևանքով զոհեր, վիրավորներ ու անհայտ կորածներ կան և իր ցավակցությունը հայտնել այդ առիթով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ի տարածքում որոնողական աշխատանքները դադարեցվեցին․ կա առնվազն 16 զոհ, մեկ անհետ կորածի դին չհայտնաբերվեց