Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցել է երեկ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Այդ ժամանակ դեռ հայտնի էր մեկ զոհի մասին:
«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել այս ողբերգության հետևանքով բոլոր վիրավորվածներին»,- Թվիթերում գրել է Քըլըչը՝ իր գրառումը հասցեագրելով հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին և Հայաստանի արտգործնախարարությանը:
Երեկ առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվել է, 61-ը՝ վիրավորվել, 15 մարդ համարվում է անհետ կորած։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ի տարածքում որոնողական աշխատանքները դադարեցվեցին․ կա առնվազն 16 զոհ, մեկ անհետ կորածի դին չհայտնաբերվեց