Երևանու «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ կա մեկ զոհ, 20 վիրավոր: «Ազատությանը» հայտնեց ԱԻՆ խոսնակը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն` ըստ նախնական տվյալների` հրդեհի բռնկմամբ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ: