Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը, որ անհետ կորել էր, հայտնաբերվել է, ըստ Ոստիկանության` նրան առևանգել էին:
Ըստ իրավապահ կառույցի հաղորդագրության` անհայտ անձը Գրիշա Քոքոբելյանի հարազատներից նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար 1 պահանջել, գումարն ստանալուց հետո օգոստոսի 2-ին նրան ազատ են արձակել:
«Պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն», - հաղորդում է Ոստիկանությունը, հավելելով, որ նրանք ձերբակալվել են:
Գրիշա Քոքոբելյանի որդին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ձերբակալվածներից մեկը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն է:
«Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել», - նշել է քաղաքական գործիչը: