Դանիայում տեղի ունեցած «Կոպենհագեն-Ուկրաինա 2022» դոնորական համաժողովը որոշել է Կիևին տրամադրել մեկ և կես միլիարդ եվրո զենք գնելու համար, այսօր հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը:
«Ընդհանուր հաշվով համաժողովը հավաքել է 1.5 միլիարդ եվրո»,- ասել է նախարարը և ավելացրել, թե որոշ երկրների պատվիրակներ կվերադառնան տուն և կքննարկեն թեման, ուստի, հանգանակված գումարը կարող է ավելանալ:
Նախարարի խոսքով, նշված գումարը կտրամադրվի սպառազենի արտադրման և գնումների, ուկրաինացի զինծառայողների ուսուցման, ինչպես նաև ականազերծման համար:
Սեպտեմբերին նախատեսվում է համաժողովի ներկայացուցիչների նոր հավաք, որի ընթացքում կքննարկվեն կատարված աշխատանքի ընթացքն ու նոր հանգանակություններ հայթայթելու հնարավորությունը:
«Կոպենհագեն-Ուկրաինա 2022» դոնորական համաժողովին մասնակցում են 26 երկրներ: Կազմակերպիչների թվում են Մեծ Բրիտանիան, Դանիան և Ուկրաինան: Հավաքը տեղի է ունեցել Դանիայի խորհրդարանի շենքում: