Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը 2022 թվականի առաջին կիսամյակում թողարկել է 2.5 միլիոն արտասահմանյան անձնագրեր, ինչը 45 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված ցուցանիշը, հայտնում է գերատեսչության միգրացիայի հարցով վիճակագրական բաժինը:
«Ընդհանուր հաշվով 2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում թողարկվել է 5 միլիոն 900 հազար անձնագիր, դրանցից 3 միլիոն 400 հազարը ներքին անձնագրեր են»,- ասվում է հաղորդագրությունում:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մեծ թվով ռուսաստանցիներ մեկնել են արտասահման: Հայաստան ՌԴ քաղաքացիները կարող են այցելել նաև ներքին անձնագրերով: