Մարինա Օվսյաննիկովան ձերբակալվել է

Ռուսաստանի հեռուստատեսության Առաջին ալիքի նախկին խմբագիր, գարնանը ուղիղ եթերում բողոքի ակցիա իրականացրած Մարինա Օվսյաննիկովան ձերբակալվել է։ Այսօր հաղորդել են նրա փաստաբանները՝ տեղեկացնելով նաև, որ Քննչական կոմիտեն Օվսյաննիկովայի դեմ քրեական գործ է հարուցել «Ռուսաստանի Զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու» հոդվածով։

Փաստաբանների խոսքով` Օվսյաննիկովային մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա դեմ գործը հարուցվել է Կրեմլի հարևանությամբ իրականացված պիկետի համար, որին Օվսյաննիկովան մասնակցել էր «Պուտինը մարդասպան է, նրա զինվորները՝ ֆաշիտսներ» բովանդակությամբ կարգախոսով։