Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
Ալժիրի արտգործնախարար Ռամտան Լամամրայի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է․ - «Ես պատմել եմ Ռամտան Լամամրային եռակողմ հայտարարության կյանքի կոչման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող որոշ ոչ կառուցողական մոտեցումների մասին։ Ադրբեջանը հարևան երկրների հետ բնականոն հարաբերություններ ձևավորելու կողմնակից է։ Հարաբերությունների կարգավորման հարցում մենք կարող ենք առաջ շարժվել սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի հիմա վրա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դարձյալ Երևանին է մեղադրել իրավիճակի սրացման համար և պահանջել դուրս հանել ԶՈւ-ն ԼՂ-ից