«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան ուղեծիր է դուրս բերել իրանական արբանյակը։ The Washington Post-ի տվյալներով` ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ արբանյակը Ռուսաստանի կողմից կարող է օգտագործվել Ուկրաինայի հետ պատերազմում։
Թեհրանը հերքում է այդ կասկածները։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ արբանյակը նախագծվել է գիտական հետազոտությունների, գյուղատնտեսական և բնապահպանական նպատակների համար։
The Washington Post-ը, վկայակոչելով արևմտյան հետախուզական համայնքի անանուն աղբյուրները, գրել է, որ սարքը Թեհրանին Իսրայելի և Պարսից ծոցի գրեթե մշտական հետախուզական հսկողության «աննախադեպ հնարավորություններ» է ընձեռում: