Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Սպալանցանի» հիվանդանոցում սկսել են ցանկացողներին ներարկել պատվաստանյութ կապիկի ծաղկի դեմ: Հիվանդանոցի ադմինիստրացիան հայտնել է, որ պատվաստվելու հայտ է ներկայացրել 600 մարդ:
Ցանկացողներին ներարկում են Jynneos պատվաստանյութը, որն արտադրում է Bavarian Nordic ընկերությունը:
Իտալիայում օգոստոսի 5-ի դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղկի 545 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսին կապիկի ծաղիկը որակել է որպես «հանրային առողջության ոլորտում միջազգային աստիճանի արտակարգ իրավիճակ»: