Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով շաբաթ օրը վիրավորվել է Պաշտպանության նախարարության պարտադիր ժամկետային զինծառայող Նվեր Արմենի Գևորգյանը:
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, կարգավորել է այս միջադեպը, կողմերի միջև շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել», - ասված է հաղորդագրությունում։
Նաև նշվում է, որ 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ շաբաթ երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում ադրբեջանական կողմի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայող 20-ամյա Նվեր Արմենի Գևորգյանը։ Ադրբեջանական կողմը հերքել էր այս լուրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմի կրակոցից զինվորը հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ