ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է Իսրայելի և պաղեստինյան «Իսլամական ջիհադի» կողմից երեկ հայտարարված զինադադարը և ասել, որ աջակցում է քաղաքացիական զոհերի մասին հաղորդագրությունների հետաքննությանը։
«Իմ վարչակազմն աջակցում է այս բոլոր զեկույցների (զոհերի մասին) ժամանակին և մանրակրկիտ հետաքննությանը, և մենք բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին հետևել հրադադարին, ինչպես նաև ապահովել Գազա վառելիքի և հումանիտար բեռների մատակարարումը միչև ռազմական գործողությունների ավարտ»,- ասված է ԱՄՆ նախագահի կիրակի օրը տարածված հայտարարության մեջ:
Իսրայելը և պաղեստինյան կողմը, Եգիպտոսի միջնորդությամբ, պայմանավորվել են կիրակի երեկոյից Գազայում զինադադար հաստատել։
Խախտելով ավելի քան մեկ տարի շարունակված հարաբերական կայունությունը օգոստոսի 4-ից վերսկսվել էին հրետակոծությունները Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև։
Իսրայելական օդուժը ռմբակոծել էր Գազայի հատվածը, իսկ պաղեստինյան կողմից ինքնաշեն հրթիռներ էին արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։
Ուրբաթ օրը Իսրայելը հայտարարեց, որ հատուկ գործողություն է իրականացնում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ, որի բարձրաստիճան հրամանատարներից մեկը սպանվեց անսպասելի ավիահարվածով։
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն հայտարարեց, թե ուրբաթ օրվա հարվածներով խափանվել է «Իսլմական ջիհադի» հարձակումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր լարվածություն Իսրայելի և Գազայի հատվածի միջև․ կան զոհեր և վիրավորներ