Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերականգնելու ընդդիմության պահանջի կատարումը «կհանգեցնի ապակայունացման և պատերազմի», հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, իշխող ուժի ներկայացուցիչ Անրի Օխանաշվիլին։
Այս տարվա մարտից Ռուսաստանից Վրաստան է ժամանել ավելի քան 300 հազար ռուսաստանցի, ընդ որում մեծամասնությունը տեղափոխվել է Թբիլիսի և Բաթումի՝ գնելով կամ վարձակալելով բնակարաններ։
Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկվել է 2011 թվականին՝ Միխայիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք՝ «զբոսաշրջության զարգացման նպատակով»։
Ռուսաստանը Վրաստանի հետ ունի վիզային ռեժիմ 2000 թվականից, որը գործում է մինչ օրս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրացիների մեծ մասը վստահ է՝ պետք է վիզային ռեժիմ սահմանվի Ռուսաստանի քաղաքացիների համար