Անցած օրվա ընթացքում արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք. ՌԴ ՊՆ

Անցած օրվա ընթացքում արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք՝ Սարիբաբա և Բուզդուխ լեռների շրջաններում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով՝ Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների երկու ներկայացուցիչ է զոհվել, տասնչորսը՝ վիրավորվել։

Ռուս խաղաղապահների հրամանատարության, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ այդ միջադեպերը հարթվել են, հայտնում է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունն՝ ընդգծելով՝ շփման գծում խախտումներ չեն եղել:

Հաղորդագրությունում հիշատակված չեն ոչ ադրբեջանական կողմից զինծառայողի զոհվելը, ոչ էլ իբր դրան ի պատասխան իրականացված «Հատուցում» գործողության արդյունքում բարձունքների գրավումը, ինչպես պնդում է Բաքուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն հաղորդում է Լաչինում ադրբեջանցի զինծառայողի մահվան մասինԱդրբեջանական բանակը հայտնում է Ղարաբաղում մի շարք բարձունքների գրավման մասին

Շաբաթասկզբից Արցախում լարված իրավիճակ է, երեկվանից մասնակի զորահավաք է հայտարարվել։ Երեկ շփման գծում իրավիճակն ավելի լարվեց, երբ Բաքուն հաղորդեց մեկ զոհի մասին՝ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը դնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Պաշտոնական Բաքուն այնուհետև հրապարակավ հայտարարեց, որ հակաահաբեկչական գործողություն է սկսել:

Այսօր արդեն հայկական կողմը հայտնեց, որ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: