Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինն ասել է, որ Կարմիր խաչի մասնակցությամբ երկխոսություն է հաստատվել Կիևի հետ՝ գերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համար։
Նրա խոսքով՝ մինչ հիմա այդպիսի 27 գործողություն է իրականացվել։
Ռուսաստանում հավատարմագրված ռամական կցորդներին տված ասուլիսում Ալեքսանդր Ֆոմինը Ելենովկայի մեկուսարանի միջադեպի համար կրկին մեղադրել է ուկրաինական կողմին՝ ասելով, թե մեկուսարանը նրանք են հրետակոծել։
Հուլիսի 20-ին Դոնեցկից 20 կմ հեռու գտնվող Ելոնովկա ավանի մեկուսարանում պայթյունների հետևանքով ուկրաինացի 53 ռազմագերիներ զոհվեցին, ևս 75-ը վիրավորվեցին։ Նրանք «Ազով» գումարտակի մարտիկներ էին։
Միջադեպի հենց հաջորդ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, թե հարվածները կատարվել են ուկրաինական կողմից՝ իբր ամերիկյան հրթիռային համակարգի մջոցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ու Կիևը շարունակում են միմյանց մեղադրել Ելենովկայի բանտին հասցված հարվածի համարՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ մեղադրեց ռուսական կողմին՝ հայտարարելով, թե ռուսները հրետանային նշանառու կրակ են բացել մեկուսարանի վրա թաքցնելու համար գերիների խոշտանգումների և սպանությունների հետքերը, որ այնտեղ տեղի են ունեցել։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան գործընկեր երկրներին կոչ էր արել դատապարտել միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումը և Ռուսաստանը ճանաչել ահաբեկիչ պետություն։
Այս ընթացքում նաև մի քանի վարկածներ են շրջանառվել, մասնավորապես, որ պայթյունի հետքերն ավելի շուտ նման են ներսում կատարված պայթյունի, քան հրետակոծության։ Նաև լուրեր հայտնվեցին, որ գերիներին ընդամենը մի քանի օր առաջ էին տեղափոխել պայթյունների տակ ընկած բարաքը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ ասել է, որ միջադեպն ուսումնասիրելու համար հանձնաժողով է ձևավորում։ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով ձևավորելու խնդրանքով դիմել են թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը։
Ավելի վաղ Կարմիր խաչն էր հայտնել, որ փորձագետներ կուղարկի պայթյունի վայր, այդ խնդրանքով դիմել էր Ուկրաինան, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս համաձայնություն էր տվել, բայց մինչ հիմա միջազգային ոչ մի փորձագետ Ելենովկայի մեկուսարանի պայթյունի վայրում չի եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ՄԱԿ-ին և Կարմիր Խաչին հրավիրում է քննելու Ելենովկայի բանտին հասցված հարվածը