Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև Ուկրաինայից ցորենի արտահանման թեման։ Այս մասին Twitter-ում գրել է Չավուշօղլուն։
Նախարարների հանդիպումը կայացել է Կամբոջայի մայրաքաղաք Փնոմփենում, որտեղ Լավրովն ու Չաովուշօղլուն մասնակցում են հարավ-արևմտյան Ասիայի պետությունների արտգործնախարարների հավաքին։