Հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից

Հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն Ստամբուլ պետք է ժամանի վաղը՝ օգոստոսի 2-ին:

Ստամբուլի մերձակայքում գտնվող ծովային հսկողության կետում ստուգումից հետո նավը կանցնի Բոսֆորի նեղուցով և կուղևորվի դեպի նպատակակետ:

Բեռնատար նավը տեղափոխում է ավելի քան 26 հազար տոննա հացահատիկ: Միջանցքի անվտանգությունն ապահովում են ՄԱԿ-ը և Թուրքիան։ Նավը կուղեկցեն դրոններ։ Բացի այդ, Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչներն արբանյակների միջոցով կհետևեն հացահատիկով նավերի անցմանը։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության վարչությունը հաստատել է Օդեսայի նավահանգստից նավի մեկնելու մասին տեղեկությունը։