Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվան պաշտոնապես հրավիրում է ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին՝ քննելու Ելենովկայի բանտին հասցված հարվածը, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել են այնտեղ պահվող 193 ուկրաինացի ռազմագերիներից առնվազն 53-ը:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները ևս պահանջել էին կատարվածի քննությունում միջազգային փորձագետների ներգրավումը:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը և Կարմիր Խաչը պատրաստակամություն են հայտնել Ելենովկա գործուղել իրենց քննիչներին հնարավորություն ընձեռվելուն պես:
Դոնեցկի մարզի Ելենովկա ավանի ուղղիչ աշխատանքային գաղութի բարաքներից մեկն ավերվել է հուլիսի լույս 29-ի գիշերը: Ռուսական հրամանատարությունը և Դոնեցկի ռուսամետ անջատողականները հայտարարում են, որ հարվածը հասցրել են ուկրաինական զորքերը՝ ամերիկյան HIMARS համակարգի կիրառմամբ, Կիևը, իր հերթին, հակառակ կողմին է մեղադրում հարձակման համար: Լրատվամիջոցներում նաև վարկած է շրջանառվում, թե Ելենովկայի բանտին հրթիռային հարված չի հասցվել՝ շենքը պայթեցվել է ներսից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Այսօր ուկրաինացիների ռազմավարական նպատակը Խերսոնի ազատագրումն էՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքում է բանտը հրթիռակոծելու մասին հաղորդումըՈւկրաինայի ԶՈՒ հարվածների հետևանքով Դոնեցկում զոհվել է 40 ուկրաինացի գերի. ՌԴ ՊՆ