Ռիչարդ Մուր. «Ռուսներն Ուկրաինայում շնչահեղձ են լինում»

Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը, արխիվ:

Մեծ Բրիտանիայի հետախուզության (MI-6) ղեկավար Ռիչարդ Մուրը Թվիթերում գրել է, թե ռուսական ստորաբաժանումներն Ուկրաինայում «արդեն շնչահեղձ են լինում»:

Մուրի համոզմամբ, դա «պատերազմին ոչ պատշաճ մակարդակով պատրաստվելու և դրան նախորդող շրջանում, ինչպես նաև դրա ընթացքում սխալներ թույլ տալու հետևանք է»:

Բրիտանական հետախուզության փոխանցմամբ, ռուսական ուժերի կորուստներն Ուկրաինայում «հասնում են տասնյակ հազարների, և այդ կորուստներն արդեն դժվար է լրացնել»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցում են բավարար թվով զինծառայողներ, և այդ առումով երկրում զորահավաքային միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն չկա: