Հայաստանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը:
Նրան այսօր ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան, հաղորդում է Արտգործնախարարությունը:
Շուրջ մեկ շաբաթ առաջ ռուսաստանցի համանախագահը Բաքվում էր: Այստեղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ խոսել էին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Ըստ Բաքվի` «կողմերն ընդգծել էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հռչակագրերի դրույթների լիարժեք կատարման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովն ու Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը