Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որդին՝ Էդուարդը, վրացական Pirveli հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ իր հոր վերադարձը Վրաստան «մեծ սխալ էր»։
«Նա վերադարձավ Վրաստան, և մենք ստացանք այն աղետալի վիճակը, որ այժմ գոյություն ունի», - նշել է 27-ամյա Էդուարդ Սաակաշվիլին՝ կոչ անելով չքաղաքականացնել իր հոր առողջական վիճակին վերաբերող քննարկումները։
«Սաակաշվիլիի դերը վրացական քաղաքականությունում հստակ չէ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է տեղի ունենա, որ նա վերադառնա կառավարություն։ Երբ ես այցելում եմ նրան, հայրս միայն ուկրաինական հեռուստաալիքներ է դիտում։ Կարծում եմ, որ նա հասկանում է՝ Ուկրաինայում ինքը կարող է ավելի լավ ապագա ունենալ, քան այստեղ», - հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահի որդին։