Գերմանիան Ուկրաինային կվաճառի Panzerhaubitze 2000 տեսակի հաուբիցներ

Panzerhaubitze 2000 տեսակի գերմանական արտադրության հաուբիցներ, արխիվ

Գերմանիայի կառավարությունը հաստատել է Panzerhaubitze 2000 տեսակի հարյուր հաուբիցներ Ուկրաինային վաճառելու որոշումը: Այդ մասին հայտնել է Spiegel պարբերականը: Գործարքի արժեքը 1 միլիարդ 700 միլիոն եվրո է:

Panzerhaubitze 2000 գերմանական արտադրության ինքնագնաց հաուբիցը համարվում է աշխարհում ամենաարդիական այդօրինակ համակարգերից մեկը: Այն կարող է մեկ րոպեում արձակել մինչև 10 արկ և խոցել մինչև 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ: