Վլադիմիր Պուտինը Ռամզան Կադիրովին շնորհել է «Ալեքսանդր Նևսկու» շքանշանը

Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արժանացել է «Ալեքսանդր Նևսկու» անվան շքանշանին:

Ըստ Կադիրովի, նա այդ շքանշանն է ստացել Չեչնիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

«Ռուսաստանի փոխվարչապետ Մատար Խուսնուլինի ներկայացմամբ՝ Ռուսաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվում եմ «Ալեքսանդր Նևսկու» շքանշանով՝ Չեչնիայի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը և պետական կարևոր նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը նպաստելու համար», - գրել է Կադիրովն իր Տելեգրամ-ալիքում:

Նա հավելել է, որ հետայսու կշարունակի «անձնուրաց ծառայել հանրապետությանը»: Կադիրովը նշել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահ Պուտինի կողմից այդ շքանշանին արժանանալու հանգամանքը: