Ուկրաինայի զինված ուժերը ռուսների կողմից օկուպացված Խերսոնի շրջանում քիչ առաջ ևս մեկ հարված են հասցրել կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Անտոնովսկի կամրջին:
Ռուսամետ վարչակարգը հավաստիացնում է, որ կամուրջը կանգուն է: Սակայն, ամենայն հավանականությամբ, երթևեկել այդ կամրջով չի կարելի:
Ռուսական վարչակարգի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը հայտնել է, որ կամուրջն ամբողջությամբ փակ է:
Անցած գիշեր ուկրաինացիները HIMARS տեսակի ամերիկյան հրթիռային համակարգով են թիրախավորել կամուրջը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինացիները հրթիռային հարված են հասցրել Անտոնովսկի կամրջին